Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նոր շենք

 

Գեղարքունիքի մարզի Սևան  քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան  թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նորակառույց, արդի չափորոշիչներին համապատասխան  շենք։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,

հուլիսի 23-ին Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ուենցել  դպրոցի 1000 աշակերտի համար նախատեսվող նոր՝ եռհարկանի շենքի կառուցման նպատակով նախագծի տեղակայման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային առաջին լսումը:

Այն  նախաձենվել է «Եռանկյունի Պրոջեքտ» ՍՊԸ-ի կողմից՝ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման։

Հանրային լսմանը ներկա են եղել   մարզային և համայնքային  իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինությունը, աշխատակիցները, ինչպես նաև Սևանի շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ։

Դպրոցի նոր շենքի կառուցման համար առաջիկայում նախատեսվում է անցկացնել մի քանի հանրային լսումներ ևս։

Գեղամա աշխարհ

2 դիտում