Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառում անցկացվել է  նարդու համայնքային բաց առաջնություն

  

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում արդեն երկրորդ տարին է, ինչ  համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվում է նարդու համայնքային բաց առաջնություն։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նարդու առաջնությանը մասնակցել են  նախօրոք հայտագրված  տարբեր տարիքային խմբերի 35 մասնակիցներ՝ Գավառ քաղաքից և համայնքի գյուղական  բնակավայրերից։

Մրցաշարն անցկացվել է  շրջանաձև եղանակով, Երվանդ Ղուրշուդյանի մրցավարությամբ։

Առաջնությունում հաղթող է  ճանաչվել  Արցախից բռնի տեղահանված և Գավառ քաղաքում բնակություն հաստատած Սեյրան Աղաջանյանը։  Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են  Գավառ քաղաքի բնակիչներ Հենրիկ Բոշյանն ու  Գարեգին Մեսրոպյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից արժանացել են  դրամական պարգևների։

Մրցանակները հաղթողներին հանձնել է  առաջնության կազմակերպիչ, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։

Գեղամա աշխարհ

3 դիտում