Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ախպրաձորում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 146 միլիոն 700 հազար դրամ։

Իրականացված ծրագրերից 4-ը սուբվենցիոն են՝ 86 միլիոն 700 հազար դրամ արժեքով, և մեկը՝ պետական՝ 60 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Ախպրաձորում կառուցվել է 3600 մետր խմելու, 450 մետր ոռոգման ջրատար, 3300 մետր արտաքին լուսավորության ցանց, ասֆալտապատվել 500 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, կոպճապատվել Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի 3 կիլոմետր հատվածը։

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են պետական ծրագրի շրջանակներում։

Գեղամա աշխարհ

3 դիտում