
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մանկապատանեկան ստեղծծագործական կենտրոնի նկարչական խմբակի սան Աստղիկ Խաչատրյանը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթի հանրապետական փուլում։
«Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի «Նկարչության» և «Ձեռարվեստի» խմբակների սաները, խմբակավարներ Գոհար Բալաբեկյանի և Շուշան Աչիկյանի ղեկավարությամբ մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Արհեստագործների» միության կողմից կազմակերպված «Խաղաղություն» միջազգային 2-րդ մրցույթ-ցուցահանդեսին՝ ներկայացնելով աշխատանքներ, որոնք պատկերել են խաղաղության գաղափարը։
Մրցույթի արդյունքում կենտրոնի «Նկարչության» խմբակի սան Աստղիկ Խաչատրյանը, խմբակավար՝ Գոհար Բալաբեկյան, մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցության հնարավորություն է ստացել՝ դառնալով հանրապետարական փուլի հաղթող։ Մյուս մասնակիցներն արժանացել են վկայականների։
Կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն, որտեղ մրցույթի մասնակից և կենտրոն հաճախող սաների ծնողները ծանոթացել են մրցույթին ներկայացված և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներին:
Ալվարդ Մանուկյան