Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի  ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ընթացքի մեջ են գտնվում մայթերի սալիկապատման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,   Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 73 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մայիսից և հունիսի 23-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։

Նույն Հրաչյա ներսիսյան փողոցում ընթացքի մեջ են երկկողմանի մայթերի սալիկապատման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2026 թվականի մայիս ամսից։ Ծրագրով նախատեսված է երկողմանի մայթերի կառուցում ու սալիկապատում՝ 1600 քառակուսի մետր մակերեսով։  2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրկանացված են շուրջ 40 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ քամփնի» ընկերությունը։

«Մարտունու Հրաչյա Ներսիսյան փողոցն արդեն դարձել է անճանաչելի՝ մեկընդմիշտ հրաժեշտ տալով նախկին անհրապույր, քարուքանդ տեսքին։ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին  իրականացված ծրագրերի արդյունքում այս փողոցի բնակիչներն օգտվում են գիշերային լուսավորության ցանցից, ջրամատակարարման ոջ ջրահեռացման համակարգերից, կոյուղու ցանցից, արդեն ասֆալտապատ ճանապարհից։ կարճ ժամանակ անց կսալիկապատվեն նաև մայթերը։ Նման աստիճանի բարեկարգ տեսքի մասին այս փողոցի բնակիչները երազել են տասնամյակներ շարունակ, ու այդ երազանքը հիմնովին կատարված է»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

0 դիտում