
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Զովաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական համակարգող Զոհրակ Հովհաննիսյանը, դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 385 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է տանիքի մասնակի, հատակի ջեռուցման, էներգամատակարարման, ջրամատակարարման համակարգերի ամբողջական վերանորոգում, նոր դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և ասֆալտապատում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, ցանկապատում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի մայիսի կեսերից և հունիսի 16-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 35 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո Զովաբերի միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող կրթական բոլոր պայմանները։
Գեղամա աշխարհ