
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Գեղամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգիշտի Վարդանյանը, դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 385 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի ջեռուցման, էներգամատակարարման, ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների և պատուհանների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և ասֆալտապատում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, ցանկապատում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի հունիսի սկզբից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո Գեղամավանի միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող կրթական բոլոր պայմանները։
Գեղամա աշխարհ