Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին է նվիրաբերել լեհական արտադրության հացահատիկամաքրիչ։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նվիրտվությունն ընդունելու, առաջիկա համագործակցային ծրագրերը քննարկելու նպատակով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ Նարինե Քոչարյանին և Քրիստինե Բեգլարյանին։

​Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ իրենց կատարած արդյունավետ աշխատանքի և Վարդենիս համայնքին ցուցաբերած գյուղատնտեսական նշանակության շարունակական աջակցությունների համար:

​«Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին է նվիրաբերել գյուղատնտեսական նշանակության երկու ժամանակակից սարքավորում.

​Լեհական աերոդինամիկ և պտտվող թմբուկով հացահատիկամաքրիչներ։

​Այս սարքավորումները համայնքի բնակիչներին հնարավորություն կտան՝ ստանալ անհրաժեշտ մաքրության  հացահատիկային մշակաբույսեր՝ նպաստելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

​Վարդենիսի համայնքապետարանը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում