Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վաղաշենում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է   ոռոգման ջրատարի ներքին ցանց, հիմնանորոգվում 32 և 38-րդ փողոցները։

Ինչպես  տեղեկացրին  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 752 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտւնու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի անցկացում Վաղաշենի 34 և 43-րդ փողոցներում, 2000 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտ ամսից և մայիսի 25-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից Վաղաշենի տնտեսությունների մոտ 75 տոկոսին ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։

Վաղաշենի 32 և 38-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 53 միլիոն 197 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 32 և 38-րդ փողոցների ասֆալտապատում՝ 509 գծամետր երկարությամբ, 2500 քառակուսի մետր մակերեսով, ոռոգման ու ջրահեռացման առուների տեղադրում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլից և մայիսի 25-ի դրությամբ իրականացվել շուրջ 75 տոկոսով։ Շինարարությունն ավարտի կհասցվի առաջիկա 10 օրերի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի նորաստեղծ երկու թաղամասերի բնակիչներն առաջին անգամ կօգտվեն ասֆալտապատ ու բերակարգ ճանապարհներից։

Գեղամա աշխարհ

57 դիտում