
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվել է «Երկրորդ կյանք՝ թափոնին» թեմայով վարպետաց դաս՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:
Նախաձեռնության հերթական հասցեն եղել է «Նկուղ» հարթակը, որտեղ Հերմինե Անդրիկյանը սևանցի կանանց և աղջիկներին հրավիրել էր վարպետաց դասի:
Մասնակիցներին սպասվում էր հետաքրքիր և ուսանելի դաս, որի թեման էր՝ Թաղիքագործություն:
Այն, ինչը հաճախ թվում է թափոն, կամ անպետք իր, որը պետք է դեն նետել, իմացության և հոգատար ձեռքի շնորհիվ դառնում է հուշանվեր, պարզապես պիտանի՝ զարդարելով մեր շրջապատը: Մեծ հաշվով, յուրաքանչյուր «անպիտան» իրին, առարկային, նյութին երկրորդ կյանք պարգևելով, առավել անվտանգ, մաքուր միջավայր ու մոլորակ ենք ունենում,-ներկայացրել է Հերմինե Անդրիկյանը:
Վարպետաց դասի ավարտին մասնակիցներն իրենց հետ տարել են իրենց իսկ ձեռքերով պատրաստված հուշանվերները:
Արմինե Ղուկասյան