Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ համայնքի Բարեպատ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքի Բարեպատ գյուղում 700 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել։

Ինչպես  տեղեկացրին  Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, խմելու ջրատար ցանցը կառուցվել է Ճամբարակի համայնքապետարանի միջոցներ հաշվին։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիս ամսին և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Համայնքի բյուջեի  միջոցներից շինարարության իրականացման համար հատկացվել է 850 հազար դրամ, 700 մետր երկարության պոլիէթիլենային խողովակներ և 10 պարկ ցեմենտ՝ աղբյուրակապի կառուցման համար։

Ծրագրի իրականացման արդյունքում Բարեպատի 10 ընտանիք ապահովվել են խմելու մշտական ու որակյալ ջրով։

«Հին ջրագիծը կառուցված էր մի քանի տասնամյակների վաղեմությամբ, այն հիմնովին քայքայվել էր, հետագա շահագործման համար պիտանի չէր, ուստի կառուցվեց նոր ջրագիծ, որը լիուլի բավարարում է տվյալ թաղամասում բնակվող 10 ընտանիքների կարիքները»,-ներկայացրին Ճամբարակի համայքնապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

18 դիտում