Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կայացել է Գավառ համայնքի 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

 

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել  Գավառ համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի երրորդ նիստը, որը վարել է  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում ընդգրկվել է 30 հարց, որոնք  ներկայացրել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Քննարկվել են «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին», «Գավառ համայնքի 2027-2029 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու նպատակով գնահատում կատարելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերությամբ ընդունելու և համայնքի հաշվեկշռ մուտքագրելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին», «Արծվաքար թաղամասի փակուղին անվանակոչելու մասին», «Շինարարական աշխատանքների պատճառով գավառ համայնքի Լճափ բնակավայրի մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին» հարցերը,  որոնք  հաստատվել են քվեարկությամբ։

Գեղամա աշխարհ

18 դիտում