Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Խաչաղբյուրում  շարունակվում են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի հուլիսից սկսվել և ընթանում են 75 տեղանոց մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Խաչաղբյուրի մանկապարտեզի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 590 միլիոն 733 հազար դրամ, որն ամբողջովին հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

2026 թվականի մարտի 27-ի դրությամբ կառուցված են շենքի երկու հարկերը, տանիքը, տեղադրված են լուսամուտները, ընթանում են ներսի հարդարման ու այլ կարգի աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացված են ավելի քան 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։

Գեղամա աշխարհ

2 դիտում