Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում – 2026» գործընթացի շրջանակներում հաստատվել է 4 ծրագիր  

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն և հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած և հաղթող ճանաչված 4 ծրագրերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  դրանք են՝ «Առողջ և ակտիվ երիտասարդություն» (Գեղամավան բնակավարում երիտասարդական կենտրոնի ստեղծման համար տարածքի վերանորոգում), «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» (Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների կառուցում և նստարանների տեղադրում), «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» (Վարսեր բնակավայրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցում),  «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» ծրագրերը:

«Աոռղջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15,0 միլիոն դրամ է, որից 9,7 միլիոն  դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

«Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 10,7 միլիոն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

«Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9,7 միլիոն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:  «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 14 միլիոն  դրամ է, որից 9.7 միլիոն  դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 4.3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից: Ծրագիրը կիրականացվի Սևան քաղաքում։

Բոլոր 4 ծրագրերն էլ կսկսվեն ու կավարտվեն 2026 թվականին։

Գեղամա աշխարհ

2 դիտում