Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան և Մարտունի համայնքներում կայացել է  «ՀՀ վարչապետի գավաթ»  սիրողական սեղանի թենիսի մրցաշարը  

 

Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի համայնքներում կայացել է  «ՀՀ վարչապետի գավաթ»  սիրողական սեղանի թենիսի 2-րդ տարիքային՝ 10-12-րդ դասարանների դպրոցների հավաքական թիմերի մրցաշարը։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարն անցկացվում էր ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Սևան համայնքում անցկացված մրցաշարում 1-ին տեղը գրավել է Սևանի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։  2-րդ տեղը զբաղեցրել է  Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը,  3-րդ տեղը՝ Զովաբերի Ե․Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Մարտունի համայնքում առաջին տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Մարտունի քաղաքի  Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է  Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը,

3-րդ տեղը՝  Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տարիքային խմբում հաղթող է  ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը գրավել է  Վերին Գետաշենի թիվ  1 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝  Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի կողմից տրամադրված հավաստագրերով։ 1-ին, 2-րդ , 3-րդ տեղ գրաված հավաքական թիմերը կմասնակցեն  մարզային փուլի մրցումներին։

Գեղամա աշխարհ

1 դիտում