
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունիք աղաքում մեկնարկել և ընթանում են թիվ 2 մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աաշխատակազմից, Մարտունու թիվ 2 մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 231 միլիոն 178 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է շենքի սեյսմիկ ամրացում, նոր տանիքի, ջեռուցման համակարգի, պարսպի, խաղահրապարակի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, հատակի, սանհանգույցների, ջրամատակարարման ու էներգամատակարարման համակարգերի նորացում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, ջերմամեկուսացում, բակային տարածքի բարեկարգում, այլ աշխատանքներ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 300 օրացուցային օրվաընթացքում։
Մանկապարտեզն իր գործունենությունն այժմ իրականացնում է Մարտունու բժշկական կենտրոնի նախկին շենքի տարածքում, որտեղ համայնքապետարանի միջոցներով նախադպրոցական կրթության կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։
Գեղամա աշխարհ