Սևան համայնքի Զովաբեր և Լճաշեն գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվելու են ոռոգման համակարգեր։![]() |
Սևան համայնքի Զովաբեր և Լճաշեն գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվելու են ոռոգման համակարգեր։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Զովաբեր գյուղում իրականացվելու է ոռոգման ցանցի կառուցում՝ 4615 գծամետր երկարությամբ, որը միանալու է նոր կառուցվող խորքային հորին: Նախատեսված են նաև ջրամբարի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ: Լճաշեն բնակավայրում կառուցվելու է 12 հազար 813 գծամետր ոռոգման ցանց, որը միանալու է երկու նոր կառուցվող ջրամբարներին: Շինաշխատանքների ընթացքում նախատեսված է նաև երկու պոմպակայանի կառուցում: Խոսրով Խլղաթյան |
Լճաշեն և Զովաբեր գյուղերում կկառուցվեն ոռոգման համակարգեր
