Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական որոշ դպրոցներում ընթանում են մարզադհլիճների վերանորոգման և ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադադրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի 16 հանրակրթական  դպրոցներում ընթանում են մարզադհլիճների վերանորոգման և ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադադրման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել Այգուտի, Զովաբերի, Սևանի  N 2 , Նորատուսի  N 3 մ, Ծափաթաղի, Նորատուսի  N 2, Շողակաթի միջնակարգ և Նորաշենի հիմնական դպրոցներին՝  ջեռուցման տեղակայման,  Վարդենիկի  N 1 , Ճամբարակի N 2, Վարդենիսի N 4 հիմնական և  Սևանի  N 6,  Գանձակի N 1 , Գանձակի N 2 , Գավառի N 8 , Լճափի միջն դպրոցների մարզադահլիճներում վերանորոգման աշխատանքներ  իրականացնելու  համար:

Մարզադահլիճների հիմնանորոգման նպատակով հատկացված գումարը կազմում է 123 միլիոն 612 հազար դրամ, ջեռուցման համակարգերի կառուցման նպատակով հատկացված գումարը՝ 118 միլիոն 936 հազար դրամ։

Բոլոր տեղերում էլ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվելու են այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան  

24 դիտում