Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում   հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գեևրեզմանոցի տարածքում հիմնանարոգվում են 1600 գծամետր ընդհանուր երկարության ճանապարհներ։

Ինչպես  տեղեկացրին  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, շինաշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Մարտունու գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոքն 600 հազար դրամ, որի 70 ըտոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Մարտունու գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգում տուֆ քարով սալարկմամբ, 1600 գծամետր երկարությամբ և շուրջ 9600 քմ մակերեսով։

Այս պահին ակտիվ փուլում են գտնվում ճանապարհի լայնացման և նախապատրաստական հողային աշխատանքները։

Նույն ծրագրի շրջանակներում ճանապարհի սալարկման աշխատանքներ կիրականացվեն նաև Մարտունի համայնքի  Արծվանիստ բնակավայրի գերեզմանոցում, շուրջ 100 գծամետր երկարությամբ։

 

Ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելու նպատակով     օրերս  Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհահատվածի շինհրապարակ է այցելել Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան

2 դիտում