
Հուլիսի 8-ի գիշերը ավարտվեցին Մեքսիակում, Կանադայում եւ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները, որոնց արդյունքում էլ արդեն հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը։ Համառբ ու անզիջում պայքարում Ֆրանսիան հաղթեց Պարագվային, Նորվեգիան՝ Բրազիլիային, Անգլիան՝ Մեքսիկային, Իսպանիան՝ Պորտուգալիային, Բելգիան՝ ԱՄՆ-ին, Արգենտինան՝ Եգիպտոսին, Շվեյցարիան՝ Կոլումբիային։ 1/4 եզրափակիչ խաղերում միմյանց դեմ ուժերը կչափեն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի, Անգլիայի եւ Նորվեգիայի, Իսպանիայի եւ Բելգիայի, Արգենտինայի եւ Շվեյցարիայի հավաքականները։
Ռմբարկուների ցուցակը գլխավորում է Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին, ում հաշվին գրանցված է 8 գոլ։ Յոթական գոլ են հեղինակել Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը եւ Դրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
Աշխարհի 2022 թվականի առաջնության հաղթողն է Արգենտինայի հավաքականը։
Գեղամա աշխարհ