Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընթանում է հետաքրքիր անակնկալներով

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը սկսվեց հունիսի 11-ից, աստիճանաբար մտնում է վճռորոշ ու հետաքրքիր փուլ։ Ու եթե խմբային մրցաշարում, որտեղ իրենց ուժերն էին չափում 48 երկրների հավաքականներ, առանձնակի անակնկալներ չգրանցվեցին, ապա  1/16 եզրափակիչ մրցումներում արդեն գրանցվեց երկու սենսացիոն արդյունք։ Մրցաշարից դուրս մնացին հաղթողի հավակնորդ համարվող այնպիսի թիմեր, ինչպիսիք Գերմանիայի ու նիդեռլանդների հավաքականներն են։ Գերմանացիները 1։1 արդյունքից հետո հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջեցին Պարագվային, հոլանդացիները՝ Մարոկկոյին։ 1/16-րդ եզրափակչի առաջին երկու խաղերում  Կանադայի հավաքականը հաղթեց Հարավաֆրիկյան հավաքականին, Բրազիլիան՝ Ճապոնիային։ Այսօր երեկոյան ու հուլիսի 1-ի գիշերային ժամերին միմյնաց դեմ կմրցեն  Նորվեգիայի ու Կոտ դը Իվուարի, Ֆրանսիայի ու Շվեդիայի, Մեքսիկայի ու Էկվադորի հավաքականները։ 1/16 եզրափակչի մյուս զույգերը կազմել են Անգլիայի ու Կոնգոյի, Բելգիայի ու Սենեգալի, ԱՄՆ-ի եւ Բոսնիա-Հերցոգովինայի, Իսպանիայի եւ Ավստրիայի, Պորտուգալիայի եւ Խորվաթիայի, Շվեյցարիայի եւ Ալժիրի, Ավստրալիայի եւ Եգիպտոսի, Արգենտինայի եւ Կոբո Վերդեի, Կոլումբիայի եւ Գանայի հավաքականները։ Հայտնի է նաեւ 1/8 եզրափակչի առաջին մրցակից զույգը․ միմյանց դեմ կմրցեն մարոկկոյի եւ Կանադայի հավաքականները։ Այդ հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-4-ի ընթացքում։ Աշխարհի այս առաջնությունում փայլում է Արգենտինայի հավաքականի  ավագ Լեոնել Մեսսին, ով  6 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ 4-ական գոլ են հեղինակել Ֆրանսիայի հավաքական հարձակվողներ Մբապեն ու Դեմբելեն, Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը։

Սպասվում է չափազանց լարված պայքար՝ լի բազմաթիվ անակնկալներով։

Խոսրով  Խլղաթյան

2 դիտում