Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գագարին գյուղում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7  ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին  գյուղում  սուբվենցիոն, պետական և մասնավոր ներդրումային   ծրագրերով   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  7 ծրագիր է իրականացվել, որոնց  ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 212  միլիոն  442  հազար դրամ։

Իրականացված ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 357 միլիոն 712 հազար    դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 494 միլիոն 730 հազար դրամ արժեքով , 1-ը՝ մեկը համայնքային՝ 12 միլիոն 700 հազար դրամ արժեքով և 1-ը՝ մասնավոր ներդրումային ծրագրի սուբսիդավորում՝ 360 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Գագարինում կառուցվել է միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, 5470 մետր խմելու ջրատար ցանց, 1065 մետր կոյուղագիծ, 4 հեկտար ջերմատուն, 849 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել ներհամայնքային  նշանակության 3000 գծամետր ճանապարհ, 1 բազմաբնակարան շենքի տանիք։

Պետական 2 ծրագրերով կառուցվել է խմելու ջրամատակարարման համակարգը՝ 249 միլիոն 730  հազար դրամ արժեքով, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը՝ 245 միլիոն դրամ արժեքով, իսկ մասնավոր ներդրումային ծրագրում ջերմոցային տնտեսության կառուցման համար տրամադրվող պետական սուբսիդիան կազմել է 360 միլիոն դրամ։

Գեղամա աշխարհ

13 դիտում