
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 425 միլիոն 957 հազար դրամ։
Իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 174 միլիոն 699 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում Արփունքում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 6875 մետր խմելու, 3000 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 3640 մետր արտաքին լուսավորության ցանց, ընթացքի մեջ է արդի չափորոշիչներին համապատասխան 144 տեղանոց կրթահամալիրի կառուցումը։
Արփունքի կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեի միջոցներով, 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ պայմանագրային արժեքով։ Կրթահամալիրի կազմում կլինի նաև 80 տեղանոց մանկապարտեզի շենքը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մարտ ամսից և կավարտվեն 2027 թվականի փետրվարին։ Շինարարկան աշխատանքները 2026 թվականի հունիսի 10-ի դրությամբ իրականացվել են շուրջ 60 տոկոսով։
Խոսրով Խլղաթյան