Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում մի շարք  փողոցներում։

Ինչպես «տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է    է 4 միլիոն 830 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ծակքարի 4,5, 7-րդ  փողոցներում, 8-րդ փողոցի  1-ին փակուղում, 10-րդ փողոցի 2-րդ փակուղում, 2-րդ փողոցի 1-ին փակուղում, 1300 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 43 լուսատուների տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2026 թվականի մայիսի 10-ից և մայիսի 25-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն կունենան։

Գեղամա աշխարհ

0 դիտում