
Վերջին շաբաթվա ընթացքում Գավառի կենտրոնական հրապարակում բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Ներդրվում է ոռոգման ավտոմատ համակարգ՝ ժաանակակից լուծումներով, արդիականացվում է էլեկտրամատակարարման ցանցը։ Վերջիններիս գործող համակարգերը տարիների ընթացքում ենթարկվել էին տարբեր վնասվածքների։ Իրականացվում է նաև այս համակարգերի ստորգետնյա կայանի կառուցում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում կատարվում են նաև բարեկարգման աշխատանքներ․նորացվում է առկա գազոնի շերտը, նախատեսվում է չորացած ծառերի փոխարինում նորերով։ Այս աշխատանքները նախատեսված է ավարտել մինչ մայիսի վերջ։ Թվարկված աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվելու է 28 միլիոն դրամ։
Աշխատանքների ավարտից հետո կգործարկվեն նաև շատրվանները, և Գավառի կենտրոնական հրապարակը այցելուներին կներկայանա իր ողջ շքեղությամբ։
Ալվարդ Մանուկյան