
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են 7 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 167 միլիոն 179 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Վարդենիկի 7 փողոցների ասֆալտապատում՝ 2568 գծամետր երկարությամբ և 12840 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվելու են ջրահեռացման առուներ, բակային հատվածներում նախատեսվում է սալիկապատ մայթերի կառուցում160 քառակոսի մետր մակերսով։
Շինարարական աշխատանքները սկսվել են հոկտեմբերի երկրորդ կեսից, այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։
Շիմարարությունն իրականացնում է ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Գեղամա աշխարհ