Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցերին

 

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը հյուրընկալել է Երևանում անցկացվող  COP17 համաժողովի շուրջ վեց տասնյակ մասնակիցների, որոնք ժամանել են  աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, արտասահմանցի հյուրերին ուղեկցել են   ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները:

Այցը մեկնարկել է  «Նորաշեն» արգելոցից, որին հաջորդել է շրջայցը Սևանի բուսաբանական այգում:

Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում  տեղադրվել են   տաղավարներ, որտեղ  ցուցադրվել են  արհեստի ու արվեստի նմուշները, Սևան համայնքում արտադրվող մի շարք արտադրատեսակներ:

«Ծաղկունք շեֆ հաուս» ռեստորան-հյուրատունը տեղում պատրաստել է  իր խոհարարական արտադրանքը:

Օրն անցել է  հետաքրքիր միջոցառումներով և նախաձեռնություններով:

Հյուրերը շրջել են  տաղավարներում, օգտվել  հայկական հյուրասիրությունից, մասնակցել  շուրջպարին և պարի վարպետաց դասին:

Սևանի մշակույթի պալատի դահլիճում  ցուցադրվել է  «Սևանի Հիշողությունը, ձկնորսական մշակույթ» վավերագրական ֆիլմը, որը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակությամբ է կյանքի կոչվել՝ աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:

Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են էին նաև ֆիլմի հերոսները՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները, որոնք ֆիլմի վերջում սիրով պատասխանել են  արտերկրից ժամանածների հարցերին:

Օրը շարունակվել է  «ԳԱՄՄԱ» բենդի համերգային ծրագրով, որն ուղեկցվել է սևանցիների և հյուրերի անկաշկանդ պարերով և շուրջպարով:

«Սևանում հյուրընկալվածներին սպասվում էր նաև թեյախմություն: Սևանի ափից հավաքած քարերի վրա նկարազարդումներն էլ րոպեներ անց քարերը վերածեցին տարբեր պատկերազարդումներով և գուներանգներով նկարների, որոնք մշակույթի պալատի հարակից տարածքում գտան իրենց տեղը՝ COP17-ը խորհրդանշող թիթեռի տեսքով:

Այն, ինչ հնարավոր չէր արտահայտել բառերով, դառնում էր ժպիտ, գրկախառնություն, լուսանկար:

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ կազմակերպված ընդունելությունը ներկաներին պարգևեցին հաճելի պահեր, չմոռացվող ակնթարթներ:

Հյուրերի վերջին կանգառը Սևանա լիճն էր, որտեղ էլ ամբողջացան օրվա տպավորություններն ու կուտակած զգացողությունները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

3 դիտում