
Մարտունի համայնքի 17 բնակավայրերում ավարտվել են 2026 թվականի ծառատնկման միջոցառումները, որոնց մեկնարկը տրվել էր մայիս ամսից։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս գյուղերում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և վարչական կենտրոններին են բաշխվել 1.213 սոճենու, 1.103 ուռենու և 764 հացենու տնկիներ։
«Ընդհանուր առմամբ, Մարտունի համայնքի բնությունը հարստացել է 3080 նոր տնկիներով։ Դրանք հիմնականում տնկվել են վարչական գրասենյակների, կրթական ու ատժռողջապահական հիմնարկների բակերում, հուշարձանների տարածքներում և խնամվում են համապատասխան կառույցների կողմից»,-նշեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ