Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի հաղթողները

Գեղարքունիքի մարզում անցկացվել է  «ՀՀ Վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է Շողակաթ համայնքից մինչև Ծովագյուղ երկաթուղային կայարան՝ 30 կմ երթուղով։Երկու տարիքային խմբերում մասնակցել են  78 մարզիկներ։Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմերի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա 2 աղջիկ։

1-ին տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է  Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը,

3-րդ տեղը՝  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

2-րդ տարիքային խմբում  1-ին տեղը գրավել է  Լճաշենի Ա․Տեր -Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։  2-րդ տեղը զբաղեցրել է  Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը,  3-րդ տեղը՝  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

Մարզային փուլում բոլոր հաղթող հավաքական թիմերը պարգևատրվել են  հավաստագրերով և գավաթներով։

2 տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված Սևանի Մ․Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի և Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի  հանրապետական փուլին։

Գեղամա աշխարհ

1 դիտում