
Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 102-րդ տարվան։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, միջոցառման ընթացքում ներկայացվել են մեծ արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, կյանքի ու ստեղծագործական ուղին, ինչպես նաև՝ հայ ժողովրդին ցուցաբերած նրա անգնահատելի նվիրումն ու աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Շառլ Ազնավուրի դերասանական գործունեությանը և համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ ունեցած ստեղծագործական համագործակցություններին։
Ցերեկույթի ընթացքում հնչել են մեծ շանսոնյեի սիրված երգերը՝ երգիչներ Լիլյա Հովհաննիսյանի, Գրիգոր Բալագոզյանի, ինչպես նաև՝ Գավառի արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ (ղեկավար՝ Նարինե Գոզեյան)։
Միջոցառումը վարել է գրադարանի թատերական խմբակի ղեկավար Անուշ Զանգիզորյանը՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։
Գեղամա աշխարհ