Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքի բնակավայրերում տեղի են ունեցել Ոչ նյութական ժառանգությանը նվիրված միջոցառումներ

 

Մարտունի համայնքի Մադինա և Ձորագյուղ բնակավայրերում տեղի են ունեցել Ոչ նյութական ժառանգությանը նվիրված միջոցառումներ։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,

Մադինայի մշակույթի տան բակում տեղի ունեցած  միջոցառմանը  մասնակցել են  Մադինայի միջնակարգ դպրոցի աշակերտները։  Նրանց կողմից երկայացվել են  հայկական ավանդական ուտեստների  ցուցադրություն և հետաքրքիր տեղեկություններ աշխարհիկ ու հագևոր  տոների ու ծեսերի մասին։

Մասնակիցները մեծ ոգևորությամբ դիտել են  հայկական  հերոսական էպոսի մոտիվներով գեղեցիկ բեմադրությունները, իսկ միջոցառմանը յուրահատուկ շունչ են հաղորդել  ազգային պարերի ուսուցման դասընթացն ու  կատարումները։

Ձորագյուղում Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառմանը

ներկայացվել է լավաշի պատրաստումը թոնրում, չորաթանի պատրաստումը, բուրդ գզելու գործընթացը։ Միջոցառումը եզրափակվել է գյուղական բերք ու բարիքի հյուրասիրությամբ։

«Մշակութային ժառանգությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն պահպանվում, կիրառվում և փոխանցվում է սերնդեսերունդ։

Ամեն գնով ու ամենայն սիրով պետք է պահպանե՛նք մեր արմատները, արժևորե՛նք մեր ավանդույթներն ու  փոխանցենք դրանք գալիք սերունդներին»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

 

2 դիտում