Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 26 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում  2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 26 ծրագիր է իրականացվել, որի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 8 միլիարդ 19 միլիոն 500 հազար դրամ։

Իրականացված 26 ծրագրերից 21-ը սուբվենցիոն են, որոնց ուղղությամբ ծախսվել է 2 միլիարդ 619 միլիոն 500 հազար դրամ, իսկ 5-ը պետական են, որոնց ուղղությամբ ծախսվել է 5 միլիարդ 400 միլիոն   դրամ։

Իրականացված աշխատաքնների արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Մարտունիում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն, 36850 քառակուսի մետր մակերես զբաղեցնող սալիկապատ մայթեր,  26195 մետր արտաքին լուսավորության ցանց, 1256 մետր գազատար, 926 մետր ոռոգման ցանց, 950 մետր երկարության խմելու ջրատար ցանց, 300 մետր կոյուղագիծ, հիմնանորոգվել 15294 մետր երկարության ներհամայնքային, միջպետական ու մարզային նշանակության ճանապարհներ, Մարտունու համայնքապետարանի շենքը, 9 բազմաբնակարան շենքերի տանիքներ։

Մարտունու բժշկական կենտրոնը շահագործվել է 2023 թվականի վերջին, որի կառուցման, կահավորման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծախսվել է 3 միլիարդ 400 միլիոն դրամ։ Պետական ծրագրերի շրջանակներում 2022-2025 թվականների ընթացքում հիմնանորոգվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Մարտունիով անցնող 3 կիլոմետրանոց հատվածը, Մարտունի-Ներքին Գետաշեն ճանապարհի՝ Մարտունիով անցնող 1 կիլոմետրանոց հատվածը, Սայաթ-Նովա փողոցը։ 2025 թվականի հոկտեմբերից սկսվել և ընթանում են Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Պետական ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ 297 միլիոն 777 հազար դրամ։

Գեղամա աշխարհ

1 դիտում