
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արցախի փողոցում 2026 թվականի հոկտեմբերի սկզբից ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում եմ հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արցախի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 110 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Արցախի փողոցի ասֆալտապատում՝ 530 գծամետր երկարությամբ և շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման առուների տեղադրում ու երկողմանի սալիկապատ մայթերի կառուցում։
2026 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 35 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։
Ծրագրի իրականացման արդյունքում Արցախի փողոցի բնակիչները պատմության մեջ առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհից ու սալիկապատ մայթերից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ