Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Գեղարքունիքի մարզի  Մարտունի համայնքի Ներքին  Գետաշեն գյուղի 6 տարբեր փողոցների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի սկզբից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշենի 6 տարբեր փողոցների ասֆալտապատում՝ 2100 գծամետր ընդհանուր երկարությամբ և 10500 քառակուսի մետր մակերեսով, որոշ փողոցներում՝ ջրահեռացման առուների կառուցմամբ։

2026 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են 4 փողոցներում, իսկ մնացած երկուսում դրանք ընթացքի մեջ են։

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի Վերին Դուրան, Ներքին Դեմեր, սուրբ Խաչ, Սուրբ Վարդան թաղամասերի 6 փողոցների բնակիչները պատմության մեջ առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։

Գեղամա աշխարհ

7 դիտում