
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն կատարվել է 5178 հեկտար աշնանացան, որից 2800 հեկտարը՝ Վարդենիս, 950 հեկտարը՝ Գավառ, 900 հեկտարը՝ Մարտունի, 423 հեկտարը՝ Սևան և 90 հեկտարը՝ Վարդենիս համայնքերում։
Կատարված ցանքերից 5163 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 15 հեկտարը՝ աշնանացան գարու արտերը։
«Նախորդ տարի Վարդենիս համայնքում փորձնական կարգով 1 հեկտարի վրա աշնանացան գարի էր ցանվել։ Եվ քանի որ բերքահավաքի ժամանակ արդյունքը եղել էր գոյացուցիչ, այս տարի տվյալ տնտեսությունում որոշեցին ընդլայնել աշնանացան գարու ցանքը։ Աշնանացանի աշխատանքներըկշարունակվեն մինչև հոկտեմբերի վերջին օրերը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։
Գեղամա աշխարհ