
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 459 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կառուցում Լեռնակերտի 1-ին և 2-րդ փողոցներում, 500 գծամետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտ ամսից և 2026 թվականի մայիսի 27-ի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից արդեն Լեռնակերտի տնտեսությունները շուրջ 15 հեկտար հողամասերում ոռոգման ջուրը կստատան անկորուստ ու ժամանակին։
Գեղամա աշխարհ