Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Զոլաքարում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել  

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 15 միլիոն 141 հազար դրամ։

Իրականացված ծրագրերից 14-ը սուբվենցիոն են՝ 1 միլիարդ 230 միլիոն 141 հազար  դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 285 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Զոլաքարում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենք, 40000 մետր խմելու, 5415 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 17900 մետր արտաքին լուսավորության ցանց,  2313 մետր գազատար, հիմնանորոգվել 3010 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը և մշակույթի տան մի հատվածը։

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգվել և արդիականացվել է 2019 թվականին, պետբյուջեի միջոցներով, 187 միլիոն դրամի ներդրմամբ։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2016-2018 թվականների ընթացքում։

Զոլաքարի մանկապարտեզը հիմքից կառուցվել է 2018-2023 թվականնների ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, բացվել 2024 թվականի փետրվարին։ Այն այժմ գործում է 4 խմբով, 96 սանով։

Գեղամա աշխարհ

0 դիտում