
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 126 միլիոն 711 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում «Փոցխան առվի» հատվածում, Կամո Շահինյան և մի քանի այլ փողոցներում, 2700 գծամետր երկարությամբ, երկաթբերոտնյա կիսախողովակներով։
Շինարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից և 2026 թվականի մայիսի 26-ի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգման ջուրը Վարդենիկի շուրջ 400 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ժամանակին։
Գեղամա աշխարհ