Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան քաղաքում տեղի է ունեցել Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման ու տարաբնակեցման հարցերին նվիրված հանրային քննարկում

Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքում տեղի է ունեցել  Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերին նվիրված հանրային քննարկում։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝   հանրային քննարկմանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետի, Սևանի համայնքապետարանի աշխատակազմերի  ներկայացուցչներ, անհատ քաղաքացիներ։

Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները և բազմաթիվ այլ թեմաներ։

Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են  օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին։

Գեղամա աշխարհ

20 դիտում