
Գեղարքունիքի մարզպետի 2026 թվականի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվար ամսից մեկնարկել և ակտիվ կերպով ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Գեղարքունյաց ձմեռ–2026» մարզամշակութային միջոցառումների ծրագրի ցանկում ընդգրկված են ձմեռային մարզաձևերի մրցումներ, տարաբնույթ խաղեր՝ բարձունքի գրավում, ձնագնդիով հարված նշանակետին, սպորտլանդիայի անցկացում, ինչպես նաև՝ ազգային խաղեր։
Մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող միջոցառումների ընդհանուր համակարգումն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։
«Գեղարքունյաց ձմեռ–2026»-մարզամշակութային միջոցառումների դպրոցական փուլին կհաջորդեն համայնքային փուլի մրցումները, որի պատշաճ անցկացման համար կազմակերպիչները կառաջնորդվեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ սահմանված հանձնարարականներով։
«Գեղարքունյաց ձմեռ–2026»-մարզամշակութային միջոցառումների նպատակն է՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից համագործակցված աշխատանք տանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ, մարզի ազգաբնակչության առօրյայում արմատավորել առողջ ապրելակերպ։
Գեղամա աշխարհ