
Փետրվարի 10-ի ժամը 18:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի տարածաշրջաններում շարունակվում են ձյան տեղումները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քքաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը բքերի ու առանձին հատվածներում ձյան կուտակումների պատճառով փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Մնացած բոլոր ուղղություններում Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության բոլոր ավտոճանապարհների անցանելիությունն ապահովված է։