Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիկում կայացել է վաղամեռիկ ուսուցիչ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկի գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1  հիմնական դպրոցում կայացել է  դպրոցի վաղամեռիկ ուսուցիչ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատային 14-րդ  մրցաշարը:

Ինչպես  տեղեկացրեց Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ժորա Ղումաշյանը,  մրցաշարի մասնակիցների թիվն այս տարի եղել է աննախադեպ։ Վարդենիկ են ժամանել տարբեր համայնքները ներկայացնող   շուրջ 106 դպրոցական, որոնց թվում եղել են  տարբեր մրցաշարերի մասնակիցներ և կարգային շախմատիստներ:

 

Մրցաշարն  անցկացվել է  3 տարիքային խմբերով` շվեյցարիական մրցակարգով: Յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղերը զբաղեցրած շախմատիստները պարգևատրվել են  դիպլոմներով, գովասանագրերով, գավաթներով, դրամական պարգևներով, մեդալներով և խրախուսական մրցանակներով:

Առաջին տարիքային՝ մինչև 8 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը ներկայացնող  Ալեքս Մխիթարյանը։ Երկրորդ տեղը գրավել է Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի սան Նարեկ Եղոյանը, երրորդ տեղը՝ նույն դպրոցի սան Գոհար Պետրոսյանը։  Կրտսեր տարիքի խմբի ամենակրտսեր մասնակիցը` 4 տարեկան  Նժդեհ Աբրոյանը,  պարգևատրվել է  խրախուսական մրցանակով:

Երկրորդ տարիքային՝ մինչև 14 տարեկանների խմբում հաաղթող է ճանաչվել Մարտունի քաղաքը ներկայացնող Գրիշա Շահումյանը։ Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Վարդենիկի կրթահամալիրի սան Արսեն Մովսիսյանը, երրոդ տեղը՝ նույն կրթահամալիրի սան Ալեն Գրիգորյանը։

Երրորդ՝ 14 տարեկանից բարձր խմբում առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ներկայացուցիչ Սաղաթել Թադևոսյանը, 2-րդ տեղը Սևան քաղաը ներկայացնող Լևոն Վարդանյանը, երրրոդ տեղը՝ Վարդենիկի կրթահամալիրը ներկայացնող Արտյոմ Գրիգորյանը։

«Մրցաշարը հովանավորել է  Կորյուն Հովհաննիսյանի որդին` Կարեն Հովհաննիսյանը: Մրցավարները և կազմկերպիչները, դպրոցի տնօրենը, հատուկ շնորհակալություն հայտնեցին Հովհաննիսյաններին: Մրցաշարը դարձել է ավանդական, ուսանելի և շահեկան»,-ներկայացրեց Ժորա Ղումաշյանը:

  Գեղամա աշխարհ

 

243 դիտում