Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 105 երեխա

 

 

2026 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 105 երեխա՝ 63 տղա և 42 աղջիկ։

Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներից ստացված տեղեկատվության համաձայն՝  56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 11 երեխա՝ Վարդենիսի, 14 երեխա՝ Գավառի, 24 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում։

Ճամբարակի առողջության կենտրոնում 2026 թվականի առաջին ամսին ծնունդ չի գրանցվել։

2025 թվականի առաջին ամսին Գեղարքունիքի մարզի ծնդդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 97 երեխա՝ 57 տղա, 41 աղջիկ։

Գեղամա աշծխարհ

4 դիտում