
Հունվարի 29-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչներ Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 10-րդ երեխան՝ 3530 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Նորածինն աղջիկ է, ունի 4 եղբայր և 5 քույր։ Նրան անվանակոչել են Աննամարիա։
Ընտանիքի մոր՝ Գայանե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երեխաներից առաջնեկը տասնիննամյա Սասունն է, ով այժմ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շրջանակներում, 5 տարի ժամկետով։ Երեխաներից երկուսը՝Սիրունը և Սոֆին, ուսանողներ են․ նրանք սովորում են Վարդենիսի պետական քոլեջում։ Ավետիսը և Սարիբեկը հաճախում են Գեղամաբակի հիմնական դպրոց։ Իսկ Կարինեն, Անին, Բեկը և Անգելինան նախադպրոցական տարիքի երեխաներ են։ Այս ընտանիքի նախավերջին երեխան Անգելինան է, ով լույս աշխարհ է եկել 2024 թվականի դեկտեմբերին։
Ընտանիքի հայրը՝ Ավետիս Ավետիսյանը, առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, իսկ մայրը՝ Գայանե Հովհաննիսյանը աշխատում է զորամասում որպես մաքրուհի։
Գեղամա աշխարհ