Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները  

Հունվարի 19-ի կեսօրվա  դրությամբ Գեղարքունիքի մարզի բոլոր տարածքներում ճանապարհների ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից շարունակվում են միջպետական, հանրապետըական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների ձնամաքրման  ու աղ-ավազով մշակման աշխատանքները։

Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի համայքնապետարանների աշխատակազմերից ստացված տեղեկատվության համաձայն՝  հունվարի 18-ի երեկոյան և հունվարի 19-ի ընթացքում տեղացող թույլ ձյունն ուղեկցվում է բքերով, ճանապարհներին տեղ-տեղ գոյացել է մերկասառույց, ինչը դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթեւեկության համար։ Այդուհանդերձ, ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններին հաջողվում է ապահովել դրանց անցանելիությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ  է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Հունվարի 19-ի ժամը 15-ի դրությամբ մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի։

Գեղամա աշխարհ

4 դիտում