
Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ օրակարգում ընդգրկվել են ձմեռային զորակոչի ընթացքին վերաբերող հարցերը։
ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարը ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունը շարունակող պատանիների տարկետումների հետ կապված հարցերը։
Զեկուցվել է, որ զորակոչում ներգրավված բոլոր կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ ձմեռային զորակոչն ընթանում է բնականոն ընթացքով՝ առանց խոչընդոտների։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզպետը Կարեն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Գեղամա աշխարհ