Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում տեղի է  ունեցել  «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի առաջարկների նախնական գնահատման նիստը  

 

 

Գավառի համայնքապետարանում կայացել է  «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի առաջարկների նախնական գնահատման նիստը, որը վարել է գնահատող հանձնաժողովի նախագահ, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գնահատող հանձանաժողովին, որի կազմում ընդգրկված են նաև համայնքապետարանի, ՀԿ-ների, ավագանու, մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գավառում գործընթացի պատասխանատուները՝  համայնքապետարանի աշխատակիցներ Հակոբ Սարգսյանը և Հռիփսիմե Զանգիզորյանը ներկայացրել են  գործընթացի բովանդակությունը, առաջարկների ընդհանուր նկարագիրը, որին հաջորդել են  նախաձեռնությունների մանրամասն ներկայացումները․

«Այս տարի Գավառ քաղաքից և բնակավայրերից ներկայացվել են ինը ծրագրային առաջարկներ, որոնք ուղղված են համայնքային զարգացման տարբեր ոլորտներին․ դրանք մշակութային, կրթական, մարզական, ենթակառուցվածքային և հանրային միջավայրի բարելավման նախաձեռնություններ էին։ Նախնական գնահատման փուլն իրականացվել է  հաստատված ընթացակարգերին և մասնակցային բյուջետավորման ուղեցույցի պահանջներին համապատասխան։ Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած և հանրային լսման փուլ անցած առաջարկները կներկայացվեն ավագանու հաստատմանը, որին կհաջորդեն հանրային քննարկումներն ու քվեարկությունը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում