Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում ընթանում  է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

 

 

 

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի հունվարի 14-ից սկսվել և ընթանում  է    2025-2026 թվականների ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների կազմերը,  օլիմպիադայի  անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրը։

Օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկել է հունվարի 14-ին։ Առաջին օրն իրենց գիտելիքներն են ստուգել  ռուսաց լեզու առարկայից երաշխավորված  84  դպրոցականներ։ Հունվարի 16-ին էլ օլիմպիադայի մազային փուլին  մասնակցում են քիմիա առարկայի մասով երաշխավորված  79 դպրոցականներ։

Իսկ հունվարի 19-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում  հաղթած դպրոցականները մարզային  փուլին կմասնակցեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, հայ գրականություն, աստղագիտություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա, կենսաբանություն, պատմություն, օտար լեզուներ, ՆԶՊ և մայրենի առարկաների մասով։

Առարկայական օլիմպիադայի մարզային փուլն  անցկացվում է Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան  թիվ  2 միջնակարգ դպրոցում։

2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները կամփոփվեն 2026 թվականի փետրվարի 12-ին։ Լավագույն արդյունք ապահոված  դպրոցականները  օլիմպիադայի  հանրապետական  փուլին մասնակցելու երաշխավորություն ձեռք կբերեն։

Գեղամա աշխարհ

0 դիտում