
Գեղարքունիքի մարզի համայքնների բյուջեների սեփական եկամուտները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հավաքագրվել են 109,3 տոկոսով։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանի տեղեկացմամբ՝ Գավառ համայնքում տեղական բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 99,1, Վարդենիս համայնքում՝ 114,8, Մարտունի համայնքում՝ 112,5, Սևան համայնքում՝ 110,9, Ճամբարակ համայնքում՝ 112,7 տոկոսով։
Պլանավորված 3 միլիարդ 798 միլիոն 95 հազար դրամի փոխարեն 2025 թվականի տարեկան արդյունքների հանրագումարով հավաքագրվել է 4 միլիարդ 150 միլիոն դրամ։
Գեղամա աշխարհ