
Հունվարի 12-ից Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքից ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու են եկել Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները:
Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ, որին հետևել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից նորակոչիկների համար պատրաստված նվերների հանձնումը:
Ավանդույթի համաձայն՝ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվել են ժամացույցներ:
Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը նորակոչիկներին հանձնել է աղոթագիրք:
Օրվա առթիվ ուղերձ է հղել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Նույն օրը ձմեռային զորակոչերը մեկնարկել եւ ընթանում են Գավառ եւ Ճամբարակ համայնքներում։
Գեղամա աշխարհ